Մահացել է Ժակ Շիրակը![]() 26 սեպտեմբերի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Այդ մասին հայտնում է France Press-ը նրա ընտանիքի վրա հղումով: «Նախագահ Ժակ Շիրակը վախճանվել է այսօր առավոտյան իր ընտանիքի անդամներով շրջապատված»,-ասել է նրա փեսան՝ Ֆրեդերիկ Սալա-Բարուն: Շիրակը 86 տարեկան էր: Ժակ Շիրակը գլխավորում էր Ֆրանսիան 1995-2007թթ.: 2007-ի մայիսի 16-ին նա հեռացավ նախագահի պաշտոնից և այդ պահից իրավունքի ուժով և ցմահ դարձավ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ: 2011-ի դեկտեմբերի 15-ին նա 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վատնումի համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |