Նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. ԳևորգԷմինի ծննդյան 100-ամյակը» թեմային

Նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. ԳևորգԷմինի ծննդյան 100-ամյակը» թեմային

PanARMENIAN.Net - 2019 թվականի սեպտեմբերի 30-ին Կինոյի տանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը» թեմային:

120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ և թարգմանիչ Գևորգ Էմինի (1919-1998 թթ.) դիմանկարը` կատարված համակարգչային գրաֆիկայի եղանակով: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է մի հատված Գևորգ Էմինի ձեռագրերից:

Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր խորհրդի անդամ գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Գևորգ Էմինի որդի՝ Արտաշես Էմինը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---