Երևանում փակվում են բնակելի շենքերի տարածքում գտնվող ժամանցի և զվարճանքի որոշ օբյեկտներ

Երևանում փակվում են բնակելի շենքերի տարածքում գտնվող ժամանցի և զվարճանքի որոշ օբյեկտներ

PanARMENIAN.Net - Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքով՝ սեպտեմբերի 26-ից դադարեցվում է զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը մայրաքաղաքում:

Սահմանափակումը հիմնականում տարածվում է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում գտնվող դիսկոտեկների, կարաոկեների, հեստապարային ակումբների, շոգեբաղնիքների վրա: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված ռեպորտաժից:

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ տվյալ օբյեկտների տնտեսվարողներն աշխատում են օրենքի կոպիտ խախտումներով:

Կեսգիշերն անց նման հաստատությունների գործունեությունը իրավախախտման բազմաթիվ դեպքերի պատճառ է դարձել: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 563 իրավախախտում: Հաշվի է առնվել նաև այն, որ նման հաստատությունների գործունեության վերաբերյալ բնակիչներից բողոքներ և անհանգստություններ են հնչել:

Օրենքի խստացմանը զուգահեռ՝ տնտեսվարողներին առաջարկվում է այդ վայրերում փոխել գործունեության տեսակը, որը չի խաթարի համակեցության կանոններն ու չի հակասի օրենքին: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի եւ սպասարկումների վարչությունը ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել 100մ հեռավորության վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---