Պուտինն ու Ռոուհանին` Երևանում, Երևանի բերդի գրավման օրը![]() 1 հոկտեմբերի 2019 - 12:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին, ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ, կմասնակցի Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակ ունի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանի նախագահը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 30-ին, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կժամանի հոկտեմբերի 1-ին: 192 տարի առաջ նույն օրը՝ 1827թ. հոկտեմբերի 1-ին (13-ին՝ հին տոմարով), ռուսական զորքը մտել է Երևանի բերդ՝ գրավելով պարսկական վերջին հենակետը Հայաստանում, գերի վերցնելով պարսկական կայազորն ու Հասան խանին: Մինչև ռուսների գրավելը, Երևանի բերդը, որը գտնվում էր Հրազդան գետի ափին, պարսիկ խանի նստավայրն է եղել: Ռուսները փորձել են գրավել բերդը նաև 1804-ին ու 1808-ին՝ ռուս-պարսկական 1-ին պատերազմի ժամանակ, ապարդյուն։ Երևանի գրավման համար ռուսական զորքի հրամանատար Պասկևիչը ստացել է «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Իրանի ու ՌԴ ղեկավարները միաժամանակ ՀՀ են այցելում են 1-ին անգամ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |