1 հոկտեմբերի 2019 - 14:12 AMT
Եվրասիական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը մեկնարկել է

Երևանում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը: ՀՀ վարչապետը համապատասխան տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

«Մեկնարկում է Եվրասիական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը»,-ասվում է գրառման մեջ:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին, ասել է, որ պատիվ է նրանց հյուրընկալել Երևանում: Վարչապետը նշել է, որ ՀՀ-ն ձգտում է առավելագույն արդյունավետության մասնակցություն ունենալ ԵՏՄ-ում:

Նիստը շարունակվել է փակ ռեժիմով: