Թուրքիայում կոչ են անում «ՀՀ օրինակով» չընդունել Ստամբուլյան կոնվենցիան![]() 1 հոկտեմբերի 2019 - 14:22 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական Yeniakit ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան: «Պետք է չեղարկվի այդ կոնվենցիան, որը նույնիսկ Հայաստանի կողմից չի վավերացվել» վերնագրով հրապարակման մեջ կայքը ներկայացրել է Չևիքի կոչը, որում վերջինս կոչ է անում հետևել կոնվենցիան չընդունած երկրների օրինակին ու չեղարկել այն, հայտնում է Ermenihaber-ը: «Իրենց ընտանիքները պաշտպանող Ռուսաստանն ու Հայաստանը չեն ընդունել Ստամբուլի կոնվենցիան, որը հարկավոր է չեղարկել խորհրդարանի նոր նստաշրջանի բացվելուն պես: Ստամբուլի կոնվենցիայի հետ միասին պետք է վերջ դրվի համար 6284 օրենքի մեջ գրված «կնոջ հայտարարությունը հիմք է» արտահայտությանը: Միայն անցյալ տարի կնոջ հայտարարության հիման վրա 358.000 տղամարդ հեռացվել է տնից»,- շեշտել է Չևիքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |