ՄԻՊ. Անթույլատրելի ծավալների է հասել արժանապատվությունը վիրավորող խոսքն ու անհանդուրժողականությունը![]() 2 հոկտեմբերի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է Բաց հասարակության հիմնարդրամներ-Հայաստան գրասենյակի մոտ քաղաքացիական ակցիաների իրականացումը, այդ առնչությամբ գրասենյակի և մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունները: Ուսումնասիրվել են նաև այդ ակցիաներին հանրային արձագանքները: ՄԻՊ-ն արձանագրել է, որ անթույլատրելի ծավալների է հասել անհանդուրժողականությունը: Հաշվի առնելով օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակը՝ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրում է՝ 1) Երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը և հարգանքը այդ իրավունքի նկատմամբ: 2) Պետության ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի երաշխավորումն այլընտրանք չունի: Սրա հետ է ուղղակիորեն կապվում այլակարծության խթանումը: Խոսքի ազատության շնորհիվ է, որ մարդը կարողանում է ձևավորել իր վերաբերմունքը հասարակությունում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և հրապարակային արտահայտել այն: 3) Մարդու արժանապատվությունն անխախտելի է, այն մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները և բացառել դրանց ոչ իրավաչափ որևէ միջամտություն: Սա է համերաշխության գրավականը հասարակությունում ու փոխադարձ հարգանքի մթնոլորտ ապահովելու երաշխիքը: 4) Տևական ժամանակ է, ինչ անթույլատրելի ծավալների է հասել արժանապատվությունը վիրավորող խոսքն ու անհանդուրժողականությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |