Երևանի հեռուստաաշտարակի լուսավորությունը կփոխվի![]() 2 հոկտեմբերի 2019 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը կարդիականացվի: Այդ մասին է հայտնել Երևանի քաղաքապետարանիՏեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Նրա խոսքով՝ Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը նախատեսվում է փոխանցել «Հայաստանի հեռուսատատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու լուսավորության համակարգի վերականգման և արդիականացման համապատասխան աշխատանքները: Ինչպես PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, նախատեսվում է փոփոխել հեռուստաաշխատակի գեղարվեստական լուսավորության ձևը, սակայն մինչ այդ Երևանի ավագանու առաջիկա նիստին պետք է որոշում կայացվի համակարգը մասնագիտացված կառույցին փոխանցելու վերաբերյալ: Երևանի 308 մ բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականին և հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Տեղադրումից հետո համակարգը փաստացի չի սպասարկվել և ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |