Տոնոյան. Աննախադեպ զորահավաքային պատրաստության և տեղաշարժերի ցուցանիշներ ունենք![]() 2 հոկտեմբերի 2019 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել է, թե ինչպես կգնահատի մեկնարկած լայնածավալ զորավարժությունների ընթացքը և պահեստազորի մոբիլիզացիան: «Զորավարժությունները շարունակվում են և կավարտվեն հոկտեմբերի 5-ին: Այս ընթացքը գնահատում եմ շատ բարձր, քանի որ ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և միաժամանակ Զինված ուժերի տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ»,- ասել է պաշտպանության նախարարը, հայտնում է Panorama.am-ը: Տոնոյանը նշել է, որ այս պահին կարող է միայն նշել, որ վերլուծություն է կատարվում, որը կներկայացվի կառավարությանը և անհրաժեշտության դեպքում ԱԺ համապատասխան հանձնաժողովին ու փակ քննարկումներին: «Վարչապետի ասածով, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ զինված ուժերի թվաքանակին հավասարազոր զորահավաքային ռեսուրս է ներգրավվել, կսահմանափակվեմ»,- հավելել է նա: ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն անցկացվող զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահամալրային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |