ՀՀ-ից 8 շախմատիստ մասնակցում է պատանեկան ԱԱ-ին

ՀՀ-ից 8 շախմատիստ մասնակցում է պատանեկան ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Հնդկաստանի Մումբայ քաղաքում հոկտեմբերի 2-ին մեկնարկում է մինչև 14, 16, 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցաշարերում Հայաստանը կներկայացնի 8 պատանի շախմատիստ:

Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես են գալու Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը: Մինչև 16 տարեկան տղաների պայքարում Հայաստանը կներկայացնի Մամիկոն Ղարիբյանը:

Մինչև 14 տարեկանների ենթախմբում հանդես կգան Ալեքս Սահակյանը և Արսեն Դավթյանը: Աղջիկների մրցաշարում հանդես կգան Աստղիկ Հակոբյանը (մ 14), Սրբուհի Սարգսյանը (մ 16) և Աննա Խաչատրյանը (մ 18):

 Ուշագրավ
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին
Նա նշել է, որ մարզչական խորհրդի որոշումն ապօրինի է և ոչ պրոֆեսիոնալ