Հակառակորդի կրակոցից Տավուշում զինծառայող է զոհվել![]() 3 հոկտեմբերի 2019 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակոցից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այդ մասին է հայտնել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին»,- ասել է Հովհաննիսյանն ու հավելել, որ դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի։ Ադրբեջանական կողմի կրակոցից հոկտեմբերի 2-ին Տավուշում աշխատանքներ կատարող տրակտորի վարորդ է վիրավորվել: Վարորդը վիրավորում ստացել է որովայնի շրջանում, տեղափոխվել է հիվանդանոց։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |