Երևանի տոնին 150 մլն դրամ կհատկացվի![]() 4 հոկտեմբերի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի տոնը նախորդ տարիների երկու օրվա փոխարեն այս անգամ կտոնվի մեկ օր և կանցկացվի հոկտեմբերի 19-ին: Երևանի 2801-ամյակը կնշվի համաչափ. տոնական միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում: Տոնակատարության համար համայնքային բյուջեից այս տարի հատկացվել է մոտ 150 մլն դրամ: 2018-ին՝ Երևանի 2800-ամյակի միջոցառումներին, նույն նպատակի համար ծախսվել էր 1 մլրդ դրամից ավելի: Երևանի 2799-ամյակն արժեցել էր մոտ 80 մլն դրամ, 2016-ին տոնակատարություններին հատկացվել էր մոտ 65 մլն դրամ, իսկ 2015-ին՝ մոտ 130 մլն դրամ։ Մայրաքաղաքի օրը վերջին տարիներին տարբեր օրերի է նշվել: Նախկինում այն հիմնականում նշում էին հոկտեմբերի երկրորդ շաբաթվա սկզբին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |