Ջոնսոն. Բրիտանիան չի մնա ԵՄ-ում հոկտեմբերի 31-ից հետո![]() 7 հոկտեմբերի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունում չպետք է «սխալմամբ» կարծեն, թե Մեծ Բրիտանիան կմնա միավորման կազմում հոկտեմբերի 31-ից հետո: Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում: Ջոնսոնը կոչ է արել Մակրոնին ջանքեր գործադրել, այնուամենայնիվ, Brexit-ի շուրջ համաձայնության հասնելու համար: Ֆրանսիայի նախագահն, իր հերթին, ասել է Ջոնսոնին, որ ԵՄ-ում մտադիր են սեղմ ժամկետում որոշել, թե հնարավոր է արդյոք համաձայնագիր կնքել Լոնդոնի հետ, գրում է Deutsche Welle-ն: «Միշել Բարնյեի գլխավորած թիմի հետ բանակցությունները պետք է կտրուկ ինտենսիֆիկացնել, որպեսզի մինչև շաբաթվա վերջը որոշում կայացվի համաձայնագրի մասին, որը կհամապատասխանի ԵՄ բազային հիմքերին»,-ասել է Մակրոնը: Ավելի վաղ նույն օրը The Sunday Times-ը գրել էր, որ Ջոնսոնը լի է վճռականությամբ՝ ինչ գնով ուզում է հասնել Brexit-ի և կտրականապես մտադիր չէ հրաժարական տալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |