Վայոց ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել![]() 7 հոկտեմբերի 2019 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ստացել են Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականի դիմումը: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ դիմումը սահմանված ժամկետում կներկայացվի վարչապետի աշխատակազմին: Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ միջադեպին ներկա էին եղել նաև Վայոց ձորի մարզպետն ու նրա տեղակալը։ Ավելի ուշ մարզպետը հերքել էր իր մասնակցությունը միջադեպին: Մարզպետի օգնականին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, նա կալանավորվել է: Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հայտարարություն էր տարածել, նշելով՝ որոշել է վայր դնել մարզպետի լիազորությունները՝ ՀՀ-ում մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |