Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է ներկայացվել![]() 7 հոկտեմբերի 2019 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հոկտեմբերի 8-ի դատական նիստին նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Պաշտպանը միջնորդել է խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել, իսկ այդ միջնորդության մերժման դեպքում Գևորգյանին ժամանակավորապես ՀՀ-ից մեկնելու թույլտվություն տրամադրել: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անօրինական է, պետք է վերացվի, բացի այդ, Ալեքսանյանի հաղորդմամբ, Գևորգյանը Ավստիայում պետք է սրտի անոթի հետ կապված բուժզննում անցնի։ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև նրան մի քանի օրով Հայաստանից բացակայելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի հոկտեմբերի 8-ին։ Միջնորդությանը առարկեցին մեղադրող դատախազները, տուժողների ներկայացուցիչները՝ պնդելով, որ այն ենթակա է մերժման։ Նախկին փոխվարչապետը մեղադրյալ է Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրգործի շրջանակներում։ Նա մեղադրվում է ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու, կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |