28 հոկտեմբերի 2008 - 16:43 AMT
Պատրիկ Դեվեջյան` Ֆրանսիայի արդարադատության հաջորդ նախարա՞ր
Ֆրանսիայի «Հանուն ազգային շարժման» կուսակցության (UMP) նախագահ Պատրիկ Դեվեջյանը կարող է դառնալ երկրի արդարադատության նախարար` նախարարների գրասենյակում առաջիկա փոփոխությունների արդյունքում այդ պաշտոնում փոխարինելով Ռաշիդա Դատիին: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, նման հայտարարություն է արել Ֆրանսիայի վարչապետի օրոք խորհրդարանի հետ հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղար, երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի մտերիմ ընկեր Ռոջեր Կարուչին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: