ՌԵՈւ. ՀՀ երկաթուղու արդիականացման պայմանը բոլոր վիճահարույց հարցերի լուծումն է![]() 9 հոկտեմբերի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԵՈւ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հանդիպման մասին՝ շեշտելով բոլոր վիճահարույց հարցերը լուծելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են ՀՀ երկաթուղային ցանցի հետագա զարգացման, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի կարգավարմանն առնչվող հարցեր: Ըստ Բելոզյորովի, նախագծի իրականացման և ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումը շարունակելու գլխավոր պայմանը բոլոր վիճահարույց հարցերի լուծումն է կառուցողական փոխգործակցության ոգով, ՀՀ կառավարության մասնակցությամբ, հայտնում է ՌԵՈւ մամուլի ծառայությունը: Նա ընդգծել է, որ ՌԵՈւ-ն «կատարում է բոլոր պարտավորություններն ըստ Կոնցեսիոն պայմանագրի՝ սեփական միջոցներից գրեթե 250 մլն դոլար ներդնելով երկաթուղու մեջ»: Ավելի վաղ RTVI հեռուստաալիքն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ «ՌԵՈւ» ԲԲԸ-ն պատրաստ է խզել պայմանագիրը ՀՀ իշխանությունների հետ՝ պնդելով, որ արգելափակվում է իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, որը ՀՀ երկաթուղու կառավարիչն է: Ավելի ուշ ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ ռուսական կողմը քննարկում է իրավիճակի զարգացման բոլոր տարբերակները, այդ թվում նաև հայկական կողմի հետ ՌԵՈւ պայմանագրի վաղաժամ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |