Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են![]() 10 հոկտեմբերի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից սիրիական Թել Աբյադ և Ղամիշլի քաղաքների ռմբակծության հետևանքով կա 8 զոհ և 20 վիրավոր: Հրկիզվել է 1 բնակարան, հայտնում է «Գանձասարը»: Հոկտեմբերի 10-ին Ղամիշլիի հայկական դպրոցները անվտանգության նկատառումներից ելնելով չեն գործի: Բնակարաններ են հրկիզվել: Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է: Նշվում է, որ Թուրքիան ընդլայնում է հարձակման աշխարհագրությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Թուրքերը գնդակոծում են նաև Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա, որոնց նախատեսվում է տարհանել: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |