Տոնոյան. Զոհված սպաների՝ 60.000 դրամ ստացող ընտանիքները հավելյալ 240.000 դրամ կստանան![]() 10 հոկտեմբերի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում կայացված որոշման համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով հոկտեմբերի 9-ին կայացված որոշմանը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ այս որոշման հիմքում դրվել է սոցիալական արդարության սկզբունքը: «Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 դրամ, ապա հիմնադրամից հավելյալ կստանա ևս 240.000 դրամ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Այսինքն՝ տրվում է 300.000 դրամ»,- ասել է նախարարը: Արձագանքելով վարչապետի հարցին՝ արդյոք դրանք ճշգրիտ թվեր են և կապված չեն կոչումների հետ, պաշտպանության նախարարը նշել է, որ թիվը փոփոխության է ենթարկվում՝ կախված կոչումից, ընտանիքի անդամների թվից և այլ չափորոշիչներից: Լրացուցիչ և ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար այս հարցում ՀՀ ՊՆ-ն կհամագործակցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Փաշինյանն արձանագրել է, որ 1.5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով հետ է տարվել և կառավարության գերնպատակն այն է, որ պրոցեսը հետ տարվի մինչև Հայաստանի անկախության մեկնարկը: Հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստի ընթացքում որոշում էր կայացվել 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Մինչ այս որոշումը փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |