Ախալցխա-ՀՀ սահման ճանապարհը կվերանորոգվի![]() 10 հոկտեմբերի 2019 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (ՀՀ սահման) մայրուղու 91-98 կմ հատվածի վերանորոգման աշխատանքների անցկացման համար հայտարարվել է տենդեր-մրցույթ։ Վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը 40,770,406.00 լարիի մրցույթ է հայտարարել, հայտնում է jnews.ge-ն: Ճանապարհի 7 498 մետր հատվածի նորոգումը կմեկնարկի Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ։ Հաղթող ընկերությունը վերանորոգումը ավարտելու համար 11 ամիս կունենա։ Իսկ աշխատանքային երաշխիքը երկու տարի է։ Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) մայրուղու վերանորոգումը կատարվելու է երկու փուլով, առաջինի ընթացքում վերանորգվելու է Օրլովկա-Հայաստանի սահման տանող ճանապարհը, իսկ նոր հայտարարված մրցույթի արդյունքում կվերանորգվի Նինոծմինդա-Օրլովկա ճանապարահահատվածը։ Օրլովկա-Հայաստան ճանապարհահատվածի տենդերը շահել էր «Սաքմիլսադենմշենի» քութաիսյան ընկերությունը: Հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 31-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |