Ախալցխա-ՀՀ սահման ճանապարհը կվերանորոգվի

Ախալցխա-ՀՀ սահման ճանապարհը կվերանորոգվի

PanARMENIAN.Net - Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (ՀՀ սահման) մայրուղու 91-98 կմ հատվածի վերանորոգման աշխատանքների անցկացման համար հայտարարվել է տենդեր-մրցույթ։

Վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը 40,770,406.00 լարիի մրցույթ է հայտարարել, հայտնում է jnews.ge-ն:

Ճանապարհի 7 498 մետր հատվածի նորոգումը կմեկնարկի Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ։ Հաղթող ընկերությունը վերանորոգումը ավարտելու համար 11 ամիս կունենա։ Իսկ աշխատանքային երաշխիքը երկու տարի է։

Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) մայրուղու վերանորոգումը կատարվելու է երկու փուլով, առաջինի ընթացքում վերանորգվելու է Օրլովկա-Հայաստանի սահման տանող ճանապարհը, իսկ նոր հայտարարված մրցույթի արդյունքում կվերանորգվի Նինոծմինդա-Օրլովկա ճանապարահահատվածը։

Օրլովկա-Հայաստան ճանապարհահատվածի տենդերը շահել էր «Սաքմիլսադենմշենի» քութաիսյան ընկերությունը:

Հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 31-ին:

 Ուշագրավ
Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով
Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները
Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ. 22։00-ն սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար
Քննարկվել են հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները