Արենի. Գինու տոն՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ (վիդեո)

Արենի. Գինու տոն՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ

PanARMENIAN.Net - Արենիում արդեն 11-րդ անգամ հոկտեմբերի առաջին շաբաթ օրն անցկացվել է Արենի գինու փառատոնը: Գյուղի ամբողջ երկայնքով տեղի բնակիչներն ու գինեգործները ներկայացրել են ու հյուրասիրել իրենց պատրաստած գինիները: Հարյուրավոր զբոսաշրջիկներ վայելել են տոնական օրվա ամեն մի ակնթարթը:

«Այս տարի գարնանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հովանավորն էր «Երևանի գինու օրերի», իսկ հիմա պատիվ ունենք հովանավորելու Արենիում կազմակերպվող այս տոնակատարությանը: Մեր հիմնական նպատակն է օժանդակել արտադրողներին, վերամշակողներին, ընդհանրապես՝ փոքր և միջին բիզնեսին: Այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է: Արդեն 4 տարի է, որ ՓՄՁ-ների համար կազմակերպում ենք անվճար դասընթացներ և դրանցից մի մասը վերաբերում է տուրիզմի ոլորտին՝ մասնավորապես հյուրատնային բիզնեսին: Նրանց ենք փոխանցում միջազգային փորձ՝ տեղայնացված միջազգային փորձ, և փորձում ենք օժանդակել այդ կազմակերպություններին՝ ավելի լավ կազմակերպելու իրենց բիզնեսը, ավելի լավ մենեջմենթ անելու, ավելի լավ HR քաղաքականություն վարելու, ավելի լավ մարքեթինգ անելու և ընդհանրապես՝ ավելի լավ բիզնես ունենալու համար: Մենք հավատում ենք, որ փոքր և միջին բիզնեսը մեր տնտեսության հիմնասյուններից մեկն է և ամեն ինչ անում ենք, որպեսզի փոքր և միջին բիզնեսին կարողանանք տալ լավագույն փորձը, որը որ կուտակվել է ամբողջ աշխարհում»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Յուրաքանչյուր տարի Արենի գինու փառատոնին մասնակցողների թիվը զգալի աճում է. այս տարին ևս բացառություն չէ: Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Արենին հայտնի է որպես գինեգործության հնագույն օրրան և գրավիչ զբոսավայր:

 Ուշագրավ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի