Մայր Աթոռ. Եկեղեցու և պետության ջանքերը կարևոր են ընտանեկան արժեքների պահպանման գործում

Մայր Աթոռ. Եկեղեցու և պետության ջանքերը կարևոր են ընտանեկան արժեքների պահպանման գործում

PanARMENIAN.Net - Քրիստոնեական ընտանիքի մոդելի պահպանումը ու տարածումը և ընտանիքի նկատմամբ հոգևոր խնամատարության իրագործումը առանցքային կարևորություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 9-ից 10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր հովանավորությամբ, տեղի ունեցած «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միաջազգային համաժողվին:

Համաժողվը կայացել է «Ամուր ընտանիք՝ հզոր հայրենիք» կարգախոսի ներքո` նպատակ ունենալով բանախոսությունների և քննարկումների միջոցով ևս մեկ անգամ ընդգծելու արդի հասարակության մեջ ընտանիքի և ամուսնության քրիստոնեական ընկալման կարևորությունը:

«Համաժողովը 21-րդ դարի պահանջների ու մարտահրավերների հաշվառմամբ անդրադարձավ ընտանիքի և քրիստոնեական արժեքների վերաբերյալ հասարակական լայն ընկալումներին ու դրանց խորքային խնդիրներին` խնդրո առարկա նյութերը ամփոփելով թեմատիկ հետևյալ բաժանումներում` «Քրիստոնեական ընտանիք և ժամանակակից մարտահրավերներ», «Եկեղեցու և պետության դերը քրիստոնեական ընտանիքի պահպանության և զորացման մեջ»,- նշել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Միջազգային համաժողովի մասնակիցները կարևորել են և ընդհանրացումներ արել ընտանեկան արժեքների պահպանմանն ու հասարակության հոգևոր դաստիարակությանն ուղղված եկեղեցու և պետության ջանքերի մասին, անդրադարձել ժամանակակից աշխարհում ընթացող գլոբալացման գործընթացների ստեղծած մարտահրավերներին՝ «ընդդեմ ժողովուրդների արժեհամակարգերին» և նշել, որ ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ կոչված է մարդկային սերնդի բնականոն աճի ու կատարելագործման համար:

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի