Ղամիշլիում թուրքերի գնդակոծության հետևանքով 12-ամյա երեխա է զոհվել![]() 11 հոկտեմբերի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ի երեկոյան վերսկսվել են թուրքական գնդակոծությունները Ղամիշլիի շրջակա գյուղերի քրդական կենտրոնների ուղղությամբ, հայտնում է «Գանձասարը»: Ղամիշլիի արևելյան «Քատուր բեկ» և արևմտյան «Հիլալիե», «Ղարպի» թաղամասերը ևս ռմբակոծվել են: «Զոհվել է 12-ամյա արաբ պատանի»,-ասվում է գրառման մեջ: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Թել Աբյադ քաղաքում 16 հայ ընտանիք կա:Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |