Չակ Հագել. Եւ Օբաման, եւ ՄըկՔԵյնը կողմնակից են ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներ Բարակ Օբաման եւ Ջոն ՄըկՔեյնը բարձր են գնահատում թուրք-ամերիկյան հարաբերությունները եւ երկուսն էլ կողմնակից կլինեն Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների զարգացման: Այդ մասին հայտնել է հանրապետական կուսակցությունից սենատոր Չակ Հագելը ԱՄՆ Սենատում տեղի ունեցած իր «Ամերիկա. հաջորդ գլուխ» գրքի շնորհանդեսին: Շնորհանդեսը կազմակերպվել էր «Թուրքիայի ամերիկյան ընկերներ» եւ «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» կողմից:



Նեբրասկա նահանգից սենատոր Չակ Հագելը հանդիսանում է հանրապետական կուսակցության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Նախքան ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ Իրաքի պատերազմի հարցով կուսակցության ղեկավարության հետ իր հարաբերությունների խզումը նա համարվում էր հանրապետականներից ԱՄՆ նախագահի պաշտոնի պոտենցիալ թեկնածու:



Ներկայումս Չակ Հագելը բավական ջերմ հարաբերությունների մեջ է դեմոկրատներից թեկնածու Բարակ Օբամայի հետ: Նրանք նույնատիպ դիրքորոշում են կիսում Իրաքի պատերազմի խնդրի եւ մի շարք միջազգային հարցերի շուրջ: Բարակ Օբաման ինքը Սենատոր Հագելին համարում է այն հանրապետականներից, ում հետ կցանկանար աշխատել ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում:



«Բարակ Օբաման եւ Ջոն ՄըկՔեյնը իմ լավ ընկերներն են: Նրանք երկուսն էլ ազնիվ մարդիկ են եւ ԱՄՆ համար համապատասխան նախագահներ կլինեն»,- նշել է Հագելը, հաղորդում է թուրքական Turkish Daily News թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---