ԵՄ գագաթնաժողովը քննարկելու է Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները![]() 11 հոկտեմբերի 2019 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում սկսված ռազմագործողությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր և հայտարարություններ են հնչեցվել աշխարհի տարբեր կողմերից: Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ քննարկելու են, թե արդյոք հնարավոր կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության առնչությամբ, հայտնում է Ermenihaber-ը: «Պատժամիջոցները քննարկվելու են հաջորդ շաբաթ Եվրախորհրդում: Մենք անզոր չենք լինի, երբ բախվենք այնպիսի իրադրության հետ, որը ցնցում է քաղաքացիական անձանց, սիրիական ազատ ուժերը և տարածաշրջանի կայունությունը»,- ասել է Ամելի դե Մոնշալին: Եվրամիության 28 երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել էին դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի: Նուն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում:Կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Գնդակոծության տակ են հայտնվել նաև հայաբնակ շրջանները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |