Google-ում ռուսները սկսել են ավելի շատ փնտրել Գարեգին Նժդեհի անունը![]() 14 հոկտեմբերի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Google-ում հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անունը որոնողների թիվն աճել է ռուսների շրջանում՝ հասնելով ամբողջ տարվա ընթացքում առավելագույնի: Հոկտեմբերի 12-ին, ըստ Google Trends-ի, ռուսական տարբեր քաղաքներից գործչի ազգանվան որոնման աճն ավելացել է պատիկներով, գրանցելով վերջին ամսվա ամենաբարձր արդյունքու։ Համակարգը ցույց է տալիս միայն բուն աճը՝ չցուցադրելով հարցումների քանակական ավելացումը։ Որոնողական համակարգի առաջին էջերում հիմնականում դրական երանգի ինֆորմացիա է՝ Նժդեհի կյանքի, գործունեության մասին: Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա որակել է «ցինիկ քայլ»: Պատասխանելով Իլհամ Ալիևի ելույթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Իլհամ Ալիևը պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձեր է անում և անհարգալից վերաբերմունք դրսևորում հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |