Մահացած իռլանդացին վերջին անգամ զվարճացրել է հարազատներին՝ դիմելով նրանց դագաղից![]() 14 հոկտեմբերի 2019 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Reddit սոցկայքում «ուրախ թաղման» տեսանյութ է հայտնվել իռլանդական բանակի վետերան Շեյ Բրեդլիի հուղարկավորությունից: Թաղման արարողության հոլովակում երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ մարդիկ հետևում դագաղի՝ հողի տակ իջնելուն, և այդ պահին անջատվում է իռլանդական ավանդական երաժշտությունն ու գետնի տակից լսվում թակոց ու խոսքեր. «Հե՛յ, բաց թողեք ինձ: Որտե՞ղ եմ ես հայտնվել, բաց թողեք ինձ, այստեղ մութ է: Սա Շեյն է, ես արկղում եմ: Ես մեռած եմ»: Իհարկե, սա անդրաշխարհից ձայնային ուղերձ չի եղել. պարզապես իռլանդացին նախապես ձայնագրել է իր հումորային մենախոսությունը սեփական թաղման համար՝ նշելով, որ պարզապես ցանկացել է հրաժեշտ տալ: Թաղման արարողության մասնակիցները սկսել են ծիծաղել: Մահացածի աղջիկը Twitter-ում գրել է, որ սա նրա վերջին ցանկությունն է եղել, նա պարազապես ցանկացել է բոլորի տրամադրությունը մի փոքր բարձրացնել: Շեյ Բրեդլիի հումորը բարձր են գնահատել նաև սոցցանցերի օգտատերեր:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |