Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկել քրդաբնակ Մանբիջը![]() 16 հոկտեմբերի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկել սիրիական Մանբիջը, որը Հալեպ գավառի արևելյան մասում է գտնվում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈւ սպա Սաֆար Սաֆարովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հալեպից 85 կմ հեռավորության վրա գտնվող Մանբիջ քաղաքը 2016-ին ազատագրվել է քրդական ինքնապաշտպանական ջոկատների կողմից: Մինչ այդ քաղաքը համարվում էր «Իսլամական պետության» ահաբեկիչների հենակետը: Նա հայտնել է, որ «ռուսական դրոշ տեսնելիս ռազմական գործողությունները ինքնաբերաբար դադարում են՝ ոչ թուրքերը, ոչ քրդերը չեն ցանկանում վնասել ռուսներին»: «Այնպես որ մարտերը մեր աշխատանքի շնորհիվ դադարում են»,-ասել է նա: Սաֆարովը հավելել է, որ դեռևս մեկ շաբաթ առաջ ոստիկանները չէին կարող բացահայտ Մանբիջ մտնել, քանի որ դրան խոչընդոտում էին ամերիկացի զինվորականները: Ըստ սպայի, ՌԴ ռազմական ոստիկանության կողմից Մանբիջի առաջին պարեկումը տևել է ավելի քան 3 ժամ: «Մենք կշարունակենք վերահսկել մեր պատասխանատվության գոտին: Մեր գլխավոր խնդիրն է ապահովել բնակչության անվտանգությունը գնդակոծության դեպքում՝ բոլոր կողմերից»,-ասել է նա: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |