Ryanair-ի ղեկավարը մանրամասներ կներկայացնի ՀՀ շուկա մուտքի մասին![]() 16 հոկտեմբերի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը Երևանում մանրամասներ կներկայացնի ընկերության և հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին: Ryanair ընկերությունը Եվրոպայի ամենամեծ ընկերություններից մեկն է ըստ ուղևորափոխադրումների: Հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը։ Ասուլիսին ելույթով հանդես կգան նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում դեպի Եվրոպա ավիատոմսերի գները կնվազեն։ «Նրանք կոնկրետ ասացին, որ ուզում են շուկա մտնել 2020 թվին։ Ասացին նաև, որ իրենց տոմսի միջին արժեքը 40 եվրո է։ Պարզ է, որ Հայաստան 40 եվրոյով չեն կարող թռչել, բայց հաստատ 350, 400, 500 եվրոյով չեն թռչի», ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |