«Պոբեդայի» տոմսերը դեպի ՌԴ կթանկանան 25 եվրոյով![]() 16 հոկտեմբերի 2019 - 12:18 AMT PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 28-ից (երբ մեկնարկում է ձմեռային շրջանը) 25 եվրոյով կբարձրացնի արտերկրից դեպի Ռուսաստան իրականացվող թռիչքների տոմսերի գները: Այդ մասին հայտարարել է լոուքոսթերի ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան: Ըստ նրա, ընկերությունը ստիպված է տոմսի գնի մեջ ներառել նաև գրանցման վարձը օտարերկրյա օդանավակայաններում, գրում է «Վեդոմոստին»: Այդպիսով, Գյումրի-Մոսկվա չվերթին «Շիրակ» օդանավակայանից գրանցվելու համար 25 եվրո կգանձվի: Հոկտեմբերի սկզբին Մոսկվայի քաղաքային դատարանն արգելել էր «Պոբեդային» գումար գանձել այդ ծառայության համար: Սելիվանովան այդ թանկացումը «աննախադեպ միանվագ աճ» է անվանել, քանի որ միջազգային չվերթներում տոմսի 4500 ռուբլի միջին գնի պայմաններում տոմսի արժեքն այժմ կբարձրանա 40 տոկոսով: ՌԴ օդանավակայաններում «Պոբեդան» գրանցման համար լրացուցիչ գումար չի գանձում՝ այն չի համարվում լրացուցիչ ծառայություն և ներառված է օդանավակայանի ընդհանուր գանձումների և տոմսերի արժեքի մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |