ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կենսաթոշակը կնշանակվի այն երկրի պայմաններով, որտեղ ձեռք է բերվել ստաժը

ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կենսաթոշակը կնշանակվի այն երկրի պայմաններով, որտեղ ձեռք է բերվել ստաժը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության տարածքում աշխատած քաղաքացիներն իրենց կենսաթոշակը կստանան այն երկրի կենսաթոշակային պայմաններով, որտեղ ձեռք են բերել աշխատանքային ստաժը: Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում ընդունվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Նախագիծը զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ ըստ համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանից դուրս ապրող և Հայաստանում բնակվող քաղաքացիների պարագայում կգործեն կենսաթոշակ նշանակելու նույն սկզբունքը, եթե աշխատանքային ստաժը ձեռք է բերվել Հայաստանում:

ԵԱՏՄ անդամ մի քանի երկրում աշխատած քաղաքացիների դեպքում կենսաթոշակը վճարվելու է՝ համաձայն այդ երկրների կենսաթոշակային պայմանների: Այսինքն՝ յուրաքանչյուր երկիր վճարելու է այն աշխատանքային ստաժի համար, որն իր տարածքում է ձեռք բերվել:

«Ըստ համաձայնագրի նախատեսվում է, որ կենսաթոշակն արտահանվելու է՝ յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար՝ իր օրենսդրությամբ սահմանաված կարգով՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետությունում է բանկվում անձը»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Նախարարի խոսքով՝ նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի 2019 թվականի վերջում, առաջին վճարունմները կիրականացվեն 2021-ից:

Ներկայումս ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջև գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը, ըստ որի` կենսաթոշակը նշանակում և վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը` անկախ այն հանգամանքից, թե որ պետության տարածքում է ձեռք բերվել աշխատանքային ստաժը: Մինչև նոր համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը:

 Ուշագրավ
Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի