ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կենսաթոշակը կնշանակվի այն երկրի պայմաններով, որտեղ ձեռք է բերվել ստաժը17 հոկտեմբերի 2019 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության տարածքում աշխատած քաղաքացիներն իրենց կենսաթոշակը կստանան այն երկրի կենսաթոշակային պայմաններով, որտեղ ձեռք են բերել աշխատանքային ստաժը: Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում ընդունվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Նախագիծը զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ ըստ համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանից դուրս ապրող և Հայաստանում բնակվող քաղաքացիների պարագայում կգործեն կենսաթոշակ նշանակելու նույն սկզբունքը, եթե աշխատանքային ստաժը ձեռք է բերվել Հայաստանում: ԵԱՏՄ անդամ մի քանի երկրում աշխատած քաղաքացիների դեպքում կենսաթոշակը վճարվելու է՝ համաձայն այդ երկրների կենսաթոշակային պայմանների: Այսինքն՝ յուրաքանչյուր երկիր վճարելու է այն աշխատանքային ստաժի համար, որն իր տարածքում է ձեռք բերվել: «Ըստ համաձայնագրի նախատեսվում է, որ կենսաթոշակն արտահանվելու է՝ յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար՝ իր օրենսդրությամբ սահմանաված կարգով՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետությունում է բանկվում անձը»,- ասել է Զարուհի Բաթոյանը: Նախարարի խոսքով՝ նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի 2019 թվականի վերջում, առաջին վճարունմները կիրականացվեն 2021-ից: Ներկայումս ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջև գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը, ըստ որի` կենսաթոշակը նշանակում և վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը` անկախ այն հանգամանքից, թե որ պետության տարածքում է ձեռք բերվել աշխատանքային ստաժը: Մինչև նոր համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |