Հոկտեմբերի 16-ին Երևանում վնասվածք ստացած ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից![]() 18 հոկտեմբերի 2019 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Երևանի Արաբկիր շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից: Այդ մասին ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում: Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել է։ Երիտասարդները ձերբակալված են։ «Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասել է, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց: Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է»,-ասվում է գրառման մեջ: Երևանում «Հաղթանակ» զբոսայգու մոտ հրազենային վիրավորումից մահացած ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |