Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie-ի խմբագրության վրա

Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie-ի խմբագրության վրա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել ֆրանսալեզու Nouvelles d'Arménie հանդեսի խմբագրությունը, որը ներկայացնում է Հայաստանին և հայերին վերաբերող նյութեր:

«Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը խստորեն դատապարտում է հարձակումը Nouvelles d'Arménie-ի խմբագրության վրա: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների դեմ»,-ասվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:

Ներկայացված է նաև հարձակման ենթարկված խմբագրության լուսանկարը: Գողացել են խմբագրության համակարգիչներն ու տեսախցիկը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---