Բեյրութում ցուցարարները փակել են հիմնական փողոցները![]() 21 հոկտեմբերի 2019 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ցուցարարներն աղբամանների և անվադողերի միջոցով փակել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հիմնական փողոցները, ինչպես նաև հյուսիսից Բեյրութ տանող մայրուղին: «Ակտիվիստները հրկիզել են աղբամաններն ու անվադողերը: Տարբեր միջոցներից բարիկադներ են կառուցվում»,-ասել է հակակառավարական ցույցերի մանսակիցներից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ամբողջ երկրում գործադուլ է: Փակ են բոլոր բանկերը, պետական հաստատությունները, դպրոցները, համալսարաններն ու մեծ խանութները: Բողոքի ցույցերի պատճառը Լիբանանի կառավարության որոշումն է, որով հավանութուն է տրվել համացանցով WhatsApp-ի տիպի հավելվածներից օգտվելու համար ամսական մոտ 6 դոլար կազմող հարկի ներմուծմանը: Նոր հարկ է նախատեսվում նաև ծխախոտի համար, իսկ մինչև 2022թ. նախատեսվում է ԱԱՀ-ն ավելացնել մինչև 15 տոկոս: Հոկտեմբերի 18-ին կապի նախարար Շուքեյրը հայտարարեց, որ «WhatsApp-ի հարկը» չեղարկվում է, սակայն ցույցերը շարունակվեցին: Լիբանանի վարչապետը 72 ժամ տվեց կառավարությանը ճգնաժամից ելք գտնելու համար, իսկ հոկտեմբերի 19-ին փոխվարչապետն ու քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցության անդամ 3 նախարարները հրաժարական տվեցին: Բողոքի ցույցերը Լիբանանում սկսվել են հոկտեմբերի 17-ին, հոկտեմբերի 18-ի երեկոյան Բեյրութ են բերվել բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ: Զինվորականները Բեյրութի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ են կիրառել: ՆԳՆ-ն իր հերթին արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է կիրառել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |