Բեյրութում ցուցարարները փակել են հիմնական փողոցները

Բեյրութում ցուցարարները փակել են հիմնական փողոցները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ցուցարարներն աղբամանների և անվադողերի միջոցով փակել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հիմնական փողոցները, ինչպես նաև հյուսիսից Բեյրութ տանող մայրուղին:

«Ակտիվիստները հրկիզել են աղբամաններն ու անվադողերը: Տարբեր միջոցներից բարիկադներ են կառուցվում»,-ասել է հակակառավարական ցույցերի մանսակիցներից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ամբողջ երկրում գործադուլ է: Փակ են բոլոր բանկերը, պետական հաստատությունները, դպրոցները, համալսարաններն ու մեծ խանութները:

Բողոքի ցույցերի պատճառը Լիբանանի կառավարության որոշումն է, որով հավանութուն է տրվել համացանցով WhatsApp-ի տիպի հավելվածներից օգտվելու համար ամսական մոտ 6 դոլար կազմող հարկի ներմուծմանը: Նոր հարկ է նախատեսվում նաև ծխախոտի համար, իսկ մինչև 2022թ. նախատեսվում է ԱԱՀ-ն ավելացնել մինչև 15 տոկոս: Հոկտեմբերի 18-ին կապի նախարար Շուքեյրը հայտարարեց, որ «WhatsApp-ի հարկը» չեղարկվում է, սակայն ցույցերը շարունակվեցին: Լիբանանի վարչապետը 72 ժամ տվեց կառավարությանը ճգնաժամից ելք գտնելու համար, իսկ հոկտեմբերի 19-ին փոխվարչապետն ու քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցության անդամ 3 նախարարները հրաժարական տվեցին:

Բողոքի ցույցերը Լիբանանում սկսվել են հոկտեմբերի 17-ին, հոկտեմբերի 18-ի երեկոյան Բեյրութ են բերվել բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ: Զինվորականները Բեյրութի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ են կիրառել: ՆԳՆ-ն իր հերթին արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է կիրառել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---