Մոնթե Մխիթարյանը փոքր ոսկի է նվաճել երիտասարդական ԵԱ-ում![]() 21 հոկտեմբերի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը: Մինչև 20 տարեկանների պայքարում Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում 111 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել է 5-րդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել միայն մեկ մոտեցում և 125 կգ արդյունքով հայտնվել է 6-րդ տեղում: Երկամարտում Մխիթարյանը գրանցել 236 կգ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից մինչև 20 տարեկանների պայքարում հանդես կգա 67 կգ քաշային Սևակ Նիկողոսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |