Georgian Airways-ը Մոսկվա-Թբիլիսի չվերթի տոմսեր է վաճառում՝ Երևանում վայրէջքով

Georgian Airways-ը Մոսկվա-Թբիլիսի չվերթի տոմսեր է վաճառում՝ Երևանում վայրէջքով

PanARMENIAN.Net - Georgian Airways ավիաընկերությունը սկսել է Մոսկվա-Թբիլիսի չվերթի տոմսեր վաճառել՝ Երևանում կես ժամ տևողությամբ վայրէջքով, առանց ուղեբեռի բեռնաթափման և ուղևորների իջեցման:

Ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Երևանում ուղևորները ստիպված չեն լինելու իջնել ինքնաթիռից և այլ ինքնաթիռ տեղափոխվել: «Ռուսաստան-Վրաստան հարմարավետ թռիչք ապահովելու համար ուղևորները Երևանում վայրէջքի ժամանակ կմնան ինքնաթիռում, նրանց ուղեբեռը չի բեռնաթափվի, իսկ տարանցման առավելագույն ժամկետը կկազմի 35 րոպե»,-ասել են Georgian Airways-ում, գրում է Interfax-ը:

Տոմսերի արժեքը հետադարձով 193 եվրո է:

Աղբյուրն ավիաոլորտից հայտնել է, որ տարանցումով չվերթներ ՌԴ և Վրաստանի միջև իրականացվում են երկու երկրների միջև ավիաթռիչքների արգելքից ի վեր: «Ոչ մի նոր բան այստեղ չկա: Վրացական ավիաընկերությունները կարող են տարանցիկ չվերնթներ իրականացնել ՌԴ-ից, դա օրենքի խախտում չէ»,-ասել է նա:

2019-ի հունիսի 21-ին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով արգելվեցին ավիաթռիչքները ՌԴ տարածքից Վրաստան՝ արգելքն ուժի մեջ է մտել հուլիսի 8-ից: Վրացական ավիաընկերություններին ևս արգելվել է ուղիղ ավիաթռիչքներ իրականացնել:

 Ուշագրավ
Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով
Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները
Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ. 22։00-ն սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար
Քննարկվել են հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները