Լիբանանում ցուցարարները երգել են վախեցած երեխայի համար (վիդեո)

Լիբանանում ցուցարարները երգել են վախեցած երեխայի համար

PanARMENIAN.Net - Լիբանանում բողոքի ցույցերի մասնակիցները երգել են հայտնի մանկական Baby Shark երգը վախեցած երեխայի համար: Տեսանյութը, որտեղ ցուցարարները Բեյրությում ուրախ երգում են մեքենայի մեջ նստած երեխայի համար, տարածվել է համացանցում:

Ցուցարարները շրջապատել են Էլիանա Ջեբուրի ավտոմեքենան, որը երեխայի հետ Բեյրութից դեպի հարավ էր ուղևորվում: Ցուցարարների աղմուկը վախեցրել էր 15 ամսական Ռոբինին, գրում է CNN-ը:

Կինը խնդրել է ցուցարարներին չաղմկել, որպեսզի երեխան չվախենա: Ի պատասխան մարդիկ որոշել են զվարճացնել երեխային և սկսել են երգել հայտնի Baby Shark երգը:

«Դա ինքնաբուխ էր: Երեխային դուր է գալիս այդ երգը: Նա հաճախ է այն լսում տանն ու ծիծաղում է»,-ասել է Ջեբուրը:

Բողոքի ցույցերի պատճառը Լիբանանի կառավարության որոշումն է, որով հավանութուն է տրվել համացանցով WhatsApp-ի տիպի հավելվածներից օգտվելու համար ամսական մոտ 6 դոլար կազմող հարկի ներմուծմանը: Նոր հարկ է նախատեսվում նաև ծխախոտի համար, իսկ մինչև 2022թ. նախատեսվում է ԱԱՀ-ն ավելացնել մինչև 15 տոկոս: Հոկտեմբերի 18-ին կապի նախարար Շուքեյրը հայտարարեց, որ «WhatsApp-ի հարկը» չեղարկվում է, սակայն ցույցերը շարունակվեցին: Լիբանանի վարչապետը 72 ժամ տվեց կառավարությանը ճգնաժամից ելք գտնելու համար, իսկ հոկտեմբերի 19-ին փոխվարչապետն ու քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցության անդամ 3 նախարարները հրաժարական տվեցին:

Բողոքի ցույցերը Լիբանանում սկսվել են հոկտեմբերի 17-ին, հոկտեմբերի 18-ի երեկոյան Բեյրութ են բերվել բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ: Զինվորականները Բեյրութի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ են կիրառել: ՆԳՆ-ն իր հերթին արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է կիրառել:

 Ուշագրավ
Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է
Ծառուկյանը պատռել էր ծանուցումը
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով