Լիբանանում ցուցարարները երգել են վախեցած երեխայի համար (վիդեո) 22 հոկտեմբերի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում բողոքի ցույցերի մասնակիցները երգել են հայտնի մանկական Baby Shark երգը վախեցած երեխայի համար: Տեսանյութը, որտեղ ցուցարարները Բեյրությում ուրախ երգում են մեքենայի մեջ նստած երեխայի համար, տարածվել է համացանցում: Ցուցարարները շրջապատել են Էլիանա Ջեբուրի ավտոմեքենան, որը երեխայի հետ Բեյրութից դեպի հարավ էր ուղևորվում: Ցուցարարների աղմուկը վախեցրել էր 15 ամսական Ռոբինին, գրում է CNN-ը: Կինը խնդրել է ցուցարարներին չաղմկել, որպեսզի երեխան չվախենա: Ի պատասխան մարդիկ որոշել են զվարճացնել երեխային և սկսել են երգել հայտնի Baby Shark երգը: «Դա ինքնաբուխ էր: Երեխային դուր է գալիս այդ երգը: Նա հաճախ է այն լսում տանն ու ծիծաղում է»,-ասել է Ջեբուրը: Բողոքի ցույցերի պատճառը Լիբանանի կառավարության որոշումն է, որով հավանութուն է տրվել համացանցով WhatsApp-ի տիպի հավելվածներից օգտվելու համար ամսական մոտ 6 դոլար կազմող հարկի ներմուծմանը: Նոր հարկ է նախատեսվում նաև ծխախոտի համար, իսկ մինչև 2022թ. նախատեսվում է ԱԱՀ-ն ավելացնել մինչև 15 տոկոս: Հոկտեմբերի 18-ին կապի նախարար Շուքեյրը հայտարարեց, որ «WhatsApp-ի հարկը» չեղարկվում է, սակայն ցույցերը շարունակվեցին: Լիբանանի վարչապետը 72 ժամ տվեց կառավարությանը ճգնաժամից ելք գտնելու համար, իսկ հոկտեմբերի 19-ին փոխվարչապետն ու քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցության անդամ 3 նախարարները հրաժարական տվեցին: Բողոքի ցույցերը Լիբանանում սկսվել են հոկտեմբերի 17-ին, հոկտեմբերի 18-ի երեկոյան Բեյրութ են բերվել բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ: Զինվորականները Բեյրութի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ են կիրառել: ՆԳՆ-ն իր հերթին արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է կիրառել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |