ԱԺ-ն մերժել է աշխատողների բժշկական ապահովագրության դեպքում եկամտահարկից 50 000 դրամ նվազեցնելու նախագիծը

ԱԺ-ն մերժել է աշխատողների բժշկական ապահովագրության դեպքում եկամտահարկից 50 000 դրամ նվազեցնելու նախագիծը

PanARMENIAN.Net - Վարձու աշխատողների կամավոր առողջապահական ապահովագրության դեպքում այդ գումարը նրանց եկամտահարկից 50 000 դրամի չափով նվազեցնելու նախագիծը ԱԺ-ն լիագումար նիստի օրակարգ չի ընդգրկել:

Նախագիծն առաջարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով նշում էր, որ խոսքը բժշկական ապահովագրության կամավոր ներդրման հնարավորության մասին է:

«Երկրում կան ապահովագրական ընկերություններ, որոնք այսօր արդեն իրականացնում են առողջապահության ապահովագրության ծառայություններ: Մենք հնարավորություն ունենք նախքան համընդհանուր բժշկական ապահովագրության անցնելը հնարավորություն տալ ոլորտը զարգացնելու»,-ասել է Թանդիլյանը՝ հավելելով, որ դա խթան է լինելու, որ վարձու աշխատողները ապահովագրեն իրենց առողջությունը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանի խոքով՝ նախագիծը ենթադրում է եկամտային հարկից նվազեցումներ, իսկ ապահովագրական ընկերությունները 50 000 դրամի սահմաններում առաջարկում են շատ թույլ ու ոչ հրապուրիչ ծառայություններ:

«Այս գումարները, որոնք պատրաստվում ենք բյուջեից տրամադրել, իրականում դրանց իրական շահառուն կլինեն ապահովագրական ընկերությունները: Աշխատողը կլինի պահանջատեր և դա կազդի որակի վրա, երբ աշխատողը կամավոր կերպով կվճարի այդ ծառայության համար, և այդ ժամանակ կլինի նորմալ մրցակցություն ու ծառայությունների որակի բարձրացում»,-ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ եկամտահարկի հաշվին ինչ-որ հարցեր լուծելու մշակույթը սխալ է:

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր