ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի

ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Հռոմի պապն անդրադարձել է Սիրիայում հայ քահանայի և նրա հոր սպանությանը
Համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը, ԱՄՆ-ից հետո, Ֆրանսիայից առաջ
Ըստ վարչապետի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա
Շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ