Վարչապետի խոսնակը հայտնել է, որ բարձրացվել են նաև մարզպետների աշխատավարձերը

Վարչապետի խոսնակը հայտնել է, որ բարձրացվել են նաև մարզպետների աշխատավարձերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնակի բարձրացմանն ու դրան հետևած աղմուկին։

Ֆեյսբուքյան իր հրապարակման մեջ նա հայտնել է, որ բարձրացել են նաև մարզպետների աշխատավարձը՝ 900 հազար դրամ դառնալով։

Կարապետյանը հիշեցրել է, որ «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը: «Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի այն անհարմար իրավիճակը, երբ պետական պաշտոնյաները պարգևատրում են իրենք իրենց՝ իրենց սուբյեկտիվ որոշմամբ և «աչքաչափով»:

Ըստ այդմ, բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսոնոց պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, սահմանվել է նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, համաձայն որոնց նախարարի ամսական աշխատավարձ+պարգևավճարը կազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը 1 միլիոն դրամ, մարզպետներինը 900 հազար դրամ:

«Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով», - գրել է նա:

Կարապետյանը «անհեթեթ» է որակել այն մեղադրանքները, թե այս գործընթացը տեղի է ունեցել ծածուկ: «Ինչպես նշեցի վերը՝ այս տարվա մեկնարկին ծայր առած «պարգևավճարային աղմուկի» շրջանակներում վարչապետն իր դիրքորոշումները հստակ հայտնել է և բացի դա, բոլոր նախարարները տարվա արդյունքներով լրացնում են հայտարարագրեր, որոնք տեղադրվում են համացանցում և որոնք հասանելի են ցանկացած քաղաքացու օրվա մեջ 24 ժամ և որևէ նախարարի աշխատավարձ հնարավոր չէ ծածուկ բարձրացնել», - գրել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանիհեռախոսազանգերի արգելքի մասին հարցը հատուկ քննչական ծառայությունում չեն մեկնաբանում:
Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու համար