ԵԱՀԿ գործող նախագահ. Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Բրատիսլավայում![]() 24 հոկտեմբերի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա մոտ ժամանականերս Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ: Այս մասին «Ամերիկայի Ձայնին» ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Գործող նախագահի խոսքով՝ ինքը բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաև երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաև մտահոգիչ դրվագներ շփման գծում որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն ընդգծել է, որ լուրջ առաջընթացը սակայն հնարավոր է գրանցել առաջին հերթին պետությունների ղեկավարների քաղաքական որոշման դեպքում. «Անշուշտ, այն դրական տրամադրությունը, դրական դինամիկան, որը մենք տեսանք սեպտեմբերին Դուշանբեում հանդիպման շրջանակներում, դեռեւս չի վերափոխվել իրական առաջընթացի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,-ասել է Գրեմինգերը: Հայաստանի Ադրբեջանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել են Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |