ԴիԿապրիոն «Օսկարի» հավակնորդների թվում է![]() 24 հոկտեմբերի 2019 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Օսկար» կինոմրցանակին տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում հավակնում են ԼեոնարդոԴիԿապրիոն, Մեթյու Ռիզը, Ռոբերտ Փաթինսոնը և Ջոնաթան Փրայսը: Ինչպես նշում է Indiewire-ը, Sony ստուդիան որոշել է առաջադրել ԴիԿապրիոյի թեկնածությունը Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Նույն ստուդիան առաջադրել է նաև Բրեդ Փիթի թեկնածությունը նույն ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար, գրում է ՌԲԿ-ն: Բացի այդ ստուդիան, առաջադրել է նաև Մեթյու Ռիզին «Հիանալի մի օր հարևանությամբ» ֆիլմում դերակատարման համար, իսկ Թոմ Հենքսը կհավակնի մրցանակին երկրորդ պլանի դերակատարման համար: Netflix սթրիմինգային ծառայությունը ևս իր թեկնածուներին է առաջադրել: Գլխավոր անվանակարգում՝ Ջոնաթան Փրայսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դերակատարման համար «Երկու պապ» ֆիլմում, իսկ երկրորդ պլանի անվանակարգում՝ Էնթոնի Հոփքինսին, որը կատարել է Բենեդիկտոս պապի դերը: 2018-ին տղամարդու գլխավոր դերակատարման համար «Օսկարի» է արժանացել Ռամի Մալեքը «Բոհեմյան ռապսոդիայում» Ֆրեդի Մերքյուրիի դերը կատարելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |