ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ զորամասեր![]() 25 հոկտեմբերի 2019 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով 2019-ի հոկտեմբերի 21-23-ը Պաշտպանի ներկայացուցիչները եռօրյա չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաև զինվորական հոսպիտալ: Այցերի ընթացքում ուսումնասիրվել են տրամադրվող բուժօգնության, կարգապահության, սննդի, ինչպես նաև ծառայության հետ առնչվող այլ հարցեր: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել սպայական, ենթասպայական և շարքային կազմի զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմին հուզող խնդիրներին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանափակումով ծառայություն անցնող զինծառայողների ծառայության պայմաններին և նրանց կողմից բարձրացված խնդիրներին: Սիսիանի զինվորական հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են հոսպիտալի բժշկական անձնակազմի համալրվածության, զինծառայողների հետազոտությունների և բուժման կազմակերպման, այդ թվում՝ պլանային վիրահատությունների ձգձգման հետ կապված հարցեր: Արդյունքում արձանագրվել է, որ Սիսիանի զինվորական հոսպիտալն աշխատում է բավականին ծանրաբեռնված ռեժիմով, ինչը նաև պայմանավորված է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացվող շինարարական աշխատանքներով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել հոսպիտալում գտնվող շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ: Բարձրացրած մի շարք խնդիրներ զորամասերի և հոսպիտալի հրամանատարության հետ քննարկման արդյունքում տեղում լուծում են ստացել, զինծառայողների խնդիրներն ավելի սեղմ ժամկետներում լուծելու նպատակով քննարկվել են հետագա համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու հստակ ուղղությունները: Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված տվյալները, որի արդյունքներով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |