25 հոկտեմբերի 2019 - 15:16 AMT
Սարգսյանը՝ Մ20 շախմատի աշխարհի փոխչեմպիոն, Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր

Հնդկաստանում ավարտված աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնությունում բարձր ցուցանիշներ են արձանագրել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել փոխչեմպիոն, իսկ Արամ Հակոբյանը 8 միավորով արժանացել է բրոնզե մեդալի:

Հաջողված էր նաև աղջիկների մրցաշարում հանդես եկած Մարիամ Ավետիսյանի ելույթը, ով 11 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ լրացնելով կանանց միջազգային վարպետի նորման և 53 կետով բարելավելով իր անհատական վարկանիշը:

Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում էր 4 շախմատիստ:

Հոկտեմբեր ամսին սա արդեն Սարգսյանի 2-րդ հրաշալի նվաճումն է. հոկտեմբերի 12-ին Շանթ Սարգսյանը արծաթե մեդալ էր նվաճել մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում, իսկ նույն մրցաշարում Արթուր Դավթյանը արժանացել էր բրոնզե մեդալի: