23 համայնքի փոխարեն նախատեսվում է 3 խոշորը ձևավորել![]() 25 հոկտեմբերի 2019 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է 23 համայնքների միավորման արդյունքում ձևավորել 3 խոշորացված համայնք: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից: Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը` ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո՝ Լերմոնտովո, Անտառաշեն, Կոտայքի մարզի Քասախ՝ Քասախ, Պռոշյան , ՀՀ Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն: Նախագծում նշվում է, որ այսպիսով Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի: «Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Որպես «շրջանային» տարբերակի լրացուցիչ հիմնավորում դիտարկվել է նաև այն հանգամանը, որ այդպիսով կկարգավորվեն միավորվող համայնքերի միջև ներկայումս առկա հողային վեճերը, որոնք առաջացել էին 2008-2011թթ. իրականացված հողային ռեֆորմի ընթացքում: Համայնքների միավորման արդյունքում այդ հողերը հնարավոր կլինի օգտագործել առավել արդարացի և հավասարակշռված սկզբունքով»,- ասվում է հիմնավորման մեջ: Նախագծով կարգավորվում է նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |