Փորձագետ. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Ուկրաինան չպետք է ռիսկի ենթարկի Թուրքիայի հետ իր լուրջ հարաբերությունները 3 նոյեմբերի 2008 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Նրանում, որ Ուկրաինան մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կա նաեւ Հայաստանի մեղքը, որ մինչ այժմ հասու չի դարձրել այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասյովը: Նրա խոսքերով, Հայաստանն ու Ուկրաինան նման պատմություն ունեն, Ուկրաինայի ժողովուրդը եւս ցեղասպանության զոհ է դարձել` 20-30թթ. սովամահությունը: «Ես գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչմանը պետք է շատ նուրբ մոտենալ, հաշվի առնելով Ուկրաինայի լավ հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի հետ, այս հարցում չի կարող զրոյական գումարով խաղ լինել: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Ուկրաինան չպետք է ռիսկի ենթարկի Թուրքիայի հետ իր լուրջ տնտեսական, առեւտրային ու բարիդրացիական հարաբերությունները, առավել եւս որ այժմ Հայաստանն ու Թուրքիան մերձեցմանն ուղղված քայլեր են անում: Կարծում եմ, մենք պետք է լուծենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը կոռեկտ ձեւով` չսրելով հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի, Թուրքիայի ու Ուկրաինայի միջեւ եւ առանց վնասելու այսպես կոչված սեւծովյան-կովկասյան կայունության պլատֆորմի ձեւավորմանը»,-ասել է Կարասյովը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |